Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է փաստաթղթեր, համաձայն որոնց` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Հայաստանը կներկայացնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Նշաակվել են նաև կոլեգիայի անդամներ՝ Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը:
Իսկ մեկ այլ փաստաթղթով Եվրասիական տնտեսական խորհրդի դատարանի դատավորներ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էռնա Հայրիյանը: